Ֆիզիկա։Լարում

Էլեկտրական լարում

A-հոսանքի աշխատանք

Էլեկտրական շղթայի տարբեր տեղամասերում կարող է տարբեր լինել այդ աշխատանքը, բայց նրանցից յուրաքանչյուրում այն համեմատական է այդ տեղամասում անցնող լիցքին։

Տվյալ տեղամասով 1Կլ լիցք անցնելու դեպքում հոսանքի կողմից կատարված աշխատանքը ցույց տվող ֆիզիկական մեծությունը կոչվում է տվյալ տեղամասի էլեկտրական լարում։

Ենթադրենք էլեկտրական շղթայի տեղամասի երկայնքով q= 5Կլ լիցքի տեղափոխման ընթացքում կատարվել է A= 10 Ջ աշխատանք։ 10 Ջ-ը բաժանելով 5Կլ-ի վրա՝ կստանանք 2 Ջ/Կլ։ Դա էլ հենց կլինի էլեկտրական շղթայի տվյալ տեղամասի լարումը։ Լարումը նշանակում են U տառով։

Այսպիսով, էլեկտրական շղթայի տվյալ տեղամասում U լարումը որոշելու համար անհրաժեշտ է հոսանքի A աշխատանքը բաժանել տվյալ տեղամասով անցած q լիցքի վրա։

{\displaystyle U={\frac {A}{q}}}

Էլեկտրական լարման միավորը կոչվում է վոլտ (Վ)` հոսանքի առաջին աղբյուրը կառուցող Ա. Վոլտայի պատվին։ 1Վ-ն այն լարումն է, որի դեպքում էլեկտրական դաշտը էլեկտրական շղթայի տվյալ տեղամասի երկայնքով 1Կլ լիցքի տեղափոխման ընթացքում 1 Ջ աշխատանք է կատարում։ Եթե օրինակ` շղթայի որևէ տեղամասում լարումը հավասար է 10 Վ-ի, ապա նշանակում է, որ այդ տեղամասում 1 Կլ լիցք անցնելու դեպքում 10 Ջ աշխատանք է կատարվում։

Վոլտից բացի, որպես միավոր գործնականում կիրառվում են նաև վոլտի մասերը և բազմապատիկները, օրինակ՝ կիլովոլտ և միլիվոլտ։ Լարում չափող սարքը կոչվում է վոլտաչափ (վոլտմետր)։ Գոյություն ունեն տարբեր կառուցվածքի վոլտմետրեր։

Էլեկտրական լարում
Հոսանքի ուժ
Էլեկտրական հզորություն
Էլեկտրական դիմադրություն

Էլեկտրական շղթային վոլտմետր միացնելու դեպքում անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները՝

Վոլտմետրի սեղմակները միացնում են էլեկտրական շղթայի այն կետերին, որոնց միջև անհրաժեշտ է չափել լարումը (միացնում են շղթայի չափվող տեղամասին զուգահեռ)։ Վոլոմետրի «+» նշանով սեղմակն անհրաժեշտ է միացնել էլեկտրական շղթայի չափվող տեղամասի այն կետի հետ, որը միացած է հոսանքի աղբյուրի դրական բևեռին, իսկ «-» նշանով սեղմակն այն կետի հետ, որը հոսանքի աղբյուրի բացասական բևեռի հետ է միացած։