Սկիզբ. Երկրաշարժ

Այսօր Ձեզ կներկայացնեմ <<Սկիզբ>>հաղորդաշարի <<Երկրաշարժ>> ֆիլմի վերլուծությունը:

1988թ. դեկտեմբերի 7-ին, Հայաստանում խոշորագույն աղետ եղավ. տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի մոտ 40 տոկոսն ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:

Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական(այժմ՝ Գյումրի), Կիրովական(այժմ՝ Վանաձոր), Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի(այժմ՝ Շիրակի մարզ), Գուգարքի (այժմ՝ Լոռու մարզ), Արագածի(այժմ՝ Արագածոտնի մարզ), Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։700 հազարից ավել բնակչությամբ Հայաստանյան այս տարածքը, մի քանի վայրկյանում վերածեց աղետի գոտու:

Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնացին անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 միլիոն քառակուսի մետր բնակելի տարածություն։ Երկրաշարժի հետևանքով լրիվ կամ մասամբ ավերվեց ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտ՝ 82 հազար աշխատատեղով։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 միլիարդ ռուբլի։ 

Վնասների հիմնական պատճառներն են՝ Հանրապետության ողջ տարածքում սեյսմիկ վտանգի թերագնահատումը։ Այդ մասին ֆիլմում պատմում է ՀԿԿ Գյումրու առաջին քարտուղար՝ Վարաղդատ Ավոյանը,որը կորցրել էր իր ողջ ընտանիքը,ողջ էր մնացել միայն իր 9 -ամյա դուստրը::Նա պատմում է,որ այդ ժամանակ կար նշանաբան՝<<Արագ,էժան,որակով>>(Ինձ համար շատ անհասկանալի և անընդունելի,չէ որ էժանը և արագը չի կարող լինել որոկով):Այդ կոչի հետևանքով շենքերի բալայնությունը իջեցվեց 9-ից 7-ի:Մասնագետները շենքերի սեյսմոկայունությունը գնահատել էին 7 բալ, այն դեպքում, երբ 1988 թ. երկրաշարժի ուժգնությունը Սպիտակում կազմեց 10, Ստեփանավանում՝ 9, Վանաձորում՝ 8-9 բալ։ Մինչև երկրաշարժը Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, ինչպես նաև Գյումրիի որոշ տեղամասերի հաշվարկային սեյսմայնությունը իջեցվել էր 1-2 բալով, այսինքն այդ տեղերում հնարավոր ամենաուժեղ երկրաշարժի ուժգնությունը փոքրացվել էր 2-4 անգամ: Ընդհանուր տարածված կարծիքն այն էր, որ երկրաշարժի ավերածությունների  պայմանավորված էր կառույցների անորակությամբ: Շենքերը փլուզվեցին սեյսմիկության արհամարհանքի պատճառով: Զարմանալի էր, այն փաստը, որ տարիներ առաջ  վթարային լինելու պատճառով  Գյումրիի  հին հիվանդանոցից մարդիկ տեղափոխվել էին նորակառույցը, որն առաջին իսկ հարվածից ավերվեց, իսկ վթարայինը մնաց կանգուն: Այդպես՝ մարդկանց ամպատասխանատվությունը  հանգեցրեց սարսափելի կորուստների:

Դեկտեմբերի 7-ի երեկոյան աղետի լուրը տարածվել էր ամբողջ Հայաստանում: Հայաստանի բոլոր կողմերից օգնության էին շտապում՝ պարենով, գործիքներով, ով ինչով որ կարող էր:Իսկ հաջորդ օրը Հայաստանի օդանավակայանում սկսեցին վայրէջք կատարել ինքնաթիռներ տարբեր երկրներից, Հայաստան էին ժամանում նաև փրկարարներ և բժիշկներ:  

Օգնությունը ստանում էին նաև  երկաթուղային ճանապարհով: Երկափուղային ճաանապարհը անցնում էր Ադրբեջանի տարածքով,և ականատեսների պատմելով վագոնները հասնում էին թալանված և երկրաշարժի  կապակցությամբ շնորհավորանքներ գրված…

Երկրաշարժն անսպասելի էր բոլորի համար: Նույնիսկ մասնագետները չէին սպասում այդպիսի ուժի ցնցումների, որի ժամանակ մարդ ոտքի վրա կանգնած մնալ չէր կարող: Ստեղծվեց մի բարդ իրավիճակ: Ընդհատվեց  բնակավայրերի կենսաապահովումը, հատկապես քաղաքները վայրկյանների ընթացքում զրկվեցին էլեկտրականությունից, խմելու ջրից, գազամատակարարումից, ընդհատվեց հեռախոսային կապը: Ավերվեցին բազմաթիվ շենք-շինություններ, տասնյակ հազարավոր մարդիկ միանգամից բժշկական և փրկարարական օգնության կարիք ունեցան: Առողջապահական հիմնարկների մեծ մասը շարքից դուրս եկան, եղան կորուստներ բուժաշխատողներից: Հիվանդանոցները չէին կարող վիրաբուժական օգնություն ցույց տալ էլեկտրական հոսանքի, ջրի, ջեռուցման բացակայության պատճառով նույնիսկ այն դեպքում, երբ շենքը չէր փլուզվել: Երկրաշարժից մի քանի ժամ հետո քաղաքներ մուտք գործեցին այնքան ավտոմեքենաներ, որ առաջացան խցանումներ, և տրանսպորտային երթևեկությունը քաղաքներում կանգ առավ: Սրան նպաստեց նաև շենքերի քանդվելու հետևանքով փողոցների անանցանելի դառնալը: Չկային պրոֆեսիոնալ փրկարարներ, և աղետի առաջին երկու օրը, այդ աշխատանքներն իրականացնում էր չպատրաստված և համապատասխան գործիքներով ու տեխնիկայով չզինված բնակչությունը:

Այստեղ ուզում եմ  մի փոքր շեղվել հաղորդումից և պատմել հայրիկիս հուշերից: Նա այդ ժամանակ աշխատում էր շինարարական կազմակերպությունում,և դեկտեմբերի 8-ին առավոտյան իր ընկերների հետ արդեն Սպիտակում էր:Այն ինչ ինքը պատմում է սարսափելի էր:Մինչև հիմա, երբ նա հիշում է այդ օրերը՝ աչքերը լցվում են:Նա պատմում է,որ առավոտյան տեսան ավիրված քաղաքը՝  շենքերն, որ դոմինոյի պես իրար վրա էին ընկած, հետո մարդկանց,որ տնքում կամ ոռնում էին գայլերի նման,փլված շենքերի շուրջ վազելով,և հարազատներին կանչելով,հետո մարդկանց,որ ոչ ձայն էին հանում,ոչ շարժվում:Մարդիկ հույսը դնելով Աստծու վրա,հավատալով հրաշքին,խնդրում էին,որ ընտանիքի անդամներից գոնե մեկին ողջ գտնեն… Հայրիկս և ընկերները  Սպիտակում աշխատեցին 8 օր:Նա պատմում է,որ արդեն ողջ և առողջ որևէ մեկին գտնելը դժվար էր,միայն առաջին երկու կամ երեք օրերի ընթացքում էր պատահում փլատակների միջից դուրս բերել կենդանի մարմին,իսկ մեկ շաբաթ անց, տասը գտնվածներից ինն անշունչ են:Բայց ոչ ոք չէր  հանձնվում, չէր  հուսահատվում…

1988թ. Սպիտակի երկրաշարժը տեղի ունեցավ Ղարաբաղյան շարժման ամենաակտիվ փուլում, երբ  Հայ ժողովուրդը ազգային ազատագրական շարժումը վերելք էր ապրում : Ամենօրյա բազմահազարանց ցույցերի օրերին էր, որ Հայաստանում  տեղի ունեցավ  հզոր երկրաշարժր,ընդհամենր 40 վայրկյանում ավերելով ամեն ինչ:

      Սպիտակի աղետալի երկրաշարժը գլխիվայր շուռ տվեց մարդկանց կյանքը, երկիրը, ապագան։ Տարբեր պետություններ շարունակեցին օգնությունը Հայաստանին նաև հետագա տարիներին։ Իտալացիները և ավստրիացիները մեկական բնակելի թաղամաս կառուցեցին Սպիտակում, նորվեգացիները՝ ժամանակակից հիվանդանոց, անգլիացիները՝ դպրոց և այլն:Չնայած նրան,որ Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեց աշխարհի ավելի քան 113 երկիր և 7 միջազգային  կազմակերպություն,երկրաշարժից 32 տարի անց  էլ աղետի գոտու վերականգնման խնդիրները լիովին լուծված չեն:

Գյումրիում դեռևս հազարավոր ընտանիքներ շարունակում են ապրել տնակներում՝  կիսախարխուլ կացարաններում:

1988թ. երկրաշարժի պատճառների վերաբերյալ աղետից անմիջապես հետո սկսեցին պտտվել ամենատարբեր լուրեր.

1. Երկրաշարժը բնական աղետ էր:

 2. Երկրաշարժի առաջին ցնցումը եղել է բնական աղետի արդյունք, որի հետևանքով ստորգետնյա զինապահեստներում պայթյուն է առաջացրել և առաջ է բերել երկրորդ՝ ավելի ուժգին ցնցումը:

3. Երկրաշարժը արհեստական աղետ էր:

Սակայն,մինչև այսօր գերակշռում է երկրաշարժի  արհեստական լինելու մասին կարծիքը: Ինչո՞ւ են մարդիկ այս երկրաշարժը համարում արհեստական:

  1. Մարդիկ պատմում էին,որ նախկինում զգացել  են երկրաշարժեր, բայց սա երկրաշարժի նման չէր,պատմում են,որ Սպիտակի երկրաշարժի ժամանակ գետինը  ծովի նման  ալեկոծվում էր և տարորինակ շվվոց եր գալիս:
  2.  Կասկածի տեղիք են տալիս նաև այն փաստերը, որ  որ դեռ 1988թ.–ի ամռանն ու աշնանը Պաշտպանության նախարարությունը Սպիտակի և Կիրովականի մոտ գտնվող զորավարժարաններից տարհանել է մարտական տեխնիկան։ Այդ զորամասերի հրամանատարական կազմն ուղարկվել է արձակուրդ և նրանք մեկնել են Ռուսաստան։
  3. Մասնագետները,որոնք ուսումնասիրել են Հայաստանի սեյսմիկ քարտեզը, արտահայտել  են այն կարծիքը, որ Հայաստանում 8- 9 բալից  ավել  ուժգնություն ունեցող երկրաշարժ չի կարող լինել, իսկ սրա ուժգնությունը  շատ ավելին էր:
  4.  Ըստ ոչ պաշտոնական լուրերի տարածված է  այն կարծիքը, որ դեկտեմբերի 7-ին երկրաշարժի պահին ՄԱԿ-ում ելույթ ունեցող ԽՍՀՄ ԿԿ քարտուղար Մ.Գոբբաչովը կասկածելիորեն մի քանի անգամ նայել է իր ժամացույցին: Այդ ելույթը հեռարձակվել է հեռուստատեսությամբ: Պատմում են նույնիսկ, որ երբ Գորբաչովին ԱՍՆ -ում հայտնել են Հայաստանի կործանիչ երկրաշարժի մասին, իբր նա նայել է ժամացույցին և բացականչել. «Ինչպե՜ս, արդե՞ն»:
  5. Երկրաշարժից անմիջապես առաջ տեղահանվել է ամբողջությամբ Սպիտակի շրջանում գտնվող ադրբեջանական Մարալ և Լուրսալու գյուղերը: Ադրբեջանական վերջին րնտանիքներր գյուղերը  թողել են 1988թ. դեկտեմբերի 5-ին:

ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺ՛Ի ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Լ.Վ.ՍԱՖԱՐՑԱՆ, Ս.Ա.ՓԻՐՈՒԶՅԱՆ

http://spitakseism.info/?p=8

https://armeniasputnik.am/armenia/20191207/21339785/spitaki-erkrasharzic-31-tari-anc-voxbergutyan-shurj-vorosh-miferi-ev-varkatcneri-masin.html