Հայոց պատմություն:15-16 դասեր

1.Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Խորհրդային Հայաստանում արդյունաբերության զարգացման այլ տարբերակ, բացի իրականացվածից, չկար;

Խորհրդաին Հայաստանը լիելով  Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) կաղմում, ընդ որում, ոչ անկախ, որևե հարցում չեր կարող լինել ինքնուրույն:Դա ,իմ կարծիքով ամենաբացասական կողմն,էր: Քանի որ  ինքնուրույնությունը ժողովրդների զարգացման հիմնաքարն է: ԽՍՀՄ-ում միութենական հանրապետություններին  թույլատվում էր այնքան, որքան իր շահերն էր պահանճում և դա միշտ չէ, որ նույնանում էր Հայաստանի ազգային շահերին:
Արդյանաբերությունը  պետք է զարգանար ԽՍՀՄ  մշակված ծրագրերով : Խորհրդաին Հայաստանի տարածքային խնդիրները լուծվեցին  ոչ Հայաստանի օգտին:

Այնուամենայնիվ, ես կարծում եմ,որ Խորհրդային Հայաստանում արդյունաբերության զարգացման այլ տարբերակ, բացի իրականացվածից, չկար: Հայաստանը այդ տարիներին միայնակ ,առանց որևէ մեկի օգնությամբ չէր կարող ինքնուրույն դուրս գալ այդ ճգնաժամից, քանի որ դրա համար պետք էին  ֆինանսական ներդրումներ, լավ պատրաստված կադրեր՝  տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու համար: Եվ, կլիներ դա Խորհրդային  միությունը,թե որևէ այլ պետություն,միևնույն է նա  Հայաստանի տնտեսության  զարգացման ծրագրերը  կկազմեր իր շահերից ելնելով:

2.Վերլուծեք «ՆԷՊ» երևույթը;

Նէպը տնտեսական միջոցառումների համակարգ էր, որտեղ կենտրոնականը պարենային հարկն էր։ Նէպով հնարավորություն, նյութական խթաններ էին ստեղծվում շուկայական հարաբերությունների հիման վրա տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու համար։ Շուկայի միջոցով աշխուժանալու էին ապրանքադրամական հարաբերությունները արդյունաբերության ու գյուղատնտեսության՝ քաղաքի ու գյուղի միջև։ Նէպի վերջնական նպատակն էր հասնել սոցիալիզմի կառուցմանը։

Նէպը նյութական շահագրգռություն էր տալիս գյուղացուն և բոլոր մյուս արտադրողներին՝ ազատորեն տնօրինելու արտադրանքը և վաճառքը։

Տնտեսական շահագրգռությունն արտահայտություն էր գտնում հարկային քաղաքականության մեջ։ Սահմանված հարկը վճարելուց հետո մնացած բերքը գյուղացին տնօրինում էր ազատորեն։ Հարկման հիմքում դրված էր եկամտային սկզբունքը։ Հարկը բարձրանում էր ըստ եկամտի ծավալի մեծության, իսկ չքավորներն ազատվում էին հարկից։

 ՆԷՊ-ի Տնտեսական նպատակն էր՝ կանխել ազգային տնտեսության մեջ ավերածությունների հետագա խորացումը, ճգնաժամի հաղթահարումը և երկրի տնտեսությունը վերականգնելը:

Սոցիալական խնդիրը՝ սովի և գործազրկության վերացումը , նյութական մակարդակի բարձրացումը, շուկայի հագեցումը անհրաժեշտ ապրանքներով և ծառայություններով:

   Սակայն, հետագա տարիներին նոր տնտեսական քաղաքականությունը չշարունակվեց, որի պատճառով տնտեսական  հետագա զարգացումը խաթարվեց։

Այնուամենայնիվ, իմ կարծիքով, ՆԷՊ – ի անկասկած հաջողությունը  քանդված տնտեսության վերականգնումն էր,և իր գոյության յոթ տարիների ընթացքում այն ​​դարձել է խորհրդային շրջանի  հաջողակ տնտեսական նախագծերից մեկը:

3.Համեմատեք Խորհրդային Հայաստանի 1920-1941 և 1945-1990 թվականների սոցիալական և տնտեսական իրականությունները:

Նախապատերազմյան երեք հնգամյակների ընթացքում Հայաստանի տնտեսության մեջ առաջատար էր դարձել արդյունաբերությունը։ Ինդուստրացման շնորհիվ 1928-1940 թթ. բանվորների թիվն ավելացավ 4,5 անգամ՝ հասնելով 92,4 հազարի։ Այդ թիվն աճեց նաև այն պատճառով,որ գյուղացիների մի մասը ստիպված եղավ գնալ քաղաք և աշխատել արդյունաբերական ձեռնարկություններում:Գյուղացիների ծանր վիճակը չփոխվեց նաև պատերազմից հետո:Հայաստանը կերակրելու ողջ ծանրությունը ընկած էր գյուղացիների ուսերին:

Շատ ծանր էր քաղաքական վիճակը:Բոլշևիկների կուսակցության ղեկավարությունը իշխանությունը պահելու ելքը տեսնում էր ոչ թե ժողովրդավարության, այլ հարկադրանքի, բռնության մեջ։ 1936-1938 թթ Ստալինյան իշխանության տարիներին Հայաստանում անհիմն կերպով բռնաճնշման ենթարկվեց շուրջ 42 հազար մարդ, որոնց զգալի մասը գնդակահարվեց։

Խորհրդային Հայաստանի գրեթե ամբողջ տնտեսությունը 1941–45թթ. հարմարեցվել էր ռազմաճակատի պահանջներին։ Հայաստանը, ինչպես մի շարք խորհրդային հանրապետություններ, պատերազմի տարիներին ավերածությունների չէր ենթարկվել, ուստի նրա ղեկավարության առջև խնդիր էր դրված վերականգնել հանրապետության տնտեսությունը, այն համապատասխանեցնել խաղաղ ժամանակների պահանջներին։ Արդյունաբերությունը վերելք ապրեց:Կառուցվեցին բազմաթիվ էներգետիկական օբեկտներ,գործարաններ: Այդ նույն ժամանակ բարելավվեց հանրապետության տրանսպորտային համակարգը։  Չնայած Հայաստանում արդյունաբերական նոր ճյուղերի՝ ռադիոէլեկտրոնիկայի, մեքենաշինության, հաստոցաշինության առաջացմանը՝ հանրապետության գրեթե ողջ արդյունաբերական համալիրը կախման մեջ էր միութենական կենտրոնից և մյուս հանրապետություններից։ Հետպատերազմյան շրջանում արտադրության զարգացման շնորհիվ Հայաստանը հետզհետե ագրարային երկրից դառնում էր արդյունաբերական հանրապետություն։

Հետպատերազմյան տարիներին չնայած նրան որ պետությունը բարձրացրեց մթերումների գները, կրճատվեցին գանձվող հարկերը, բարելավվեցին գյուղացիների կենցաղային պայմանները և այլն՝ գյուղացին իր արտադրած արդյունքի իրական տերը չէր համարվում և գյուղատնտեսությունը պարբերաբար հայտնվում էր ճգնաժամի մեջ :

Հայրենական պատերազմի ավարտից հետո բնակչության սոցիալական վիճակը բավականին ծանր էր։ Սակայն 1960–1970-ական թթ. Հայաստանի ազգաբնակչության սոցիալական ապահովվածության մակարդակը, նախորդ ժամանակաշրջանների համեմատությամբ, որոշակի բարձրացավ։ Տնտեսության զարգացումը հնարավորություն տվեց բարձրացնել աշխատավարձերը և կենսաթոշակները։ Քաղաքաշինությունը զգալիորեն բարելավեց բնակչության բնակարանային պայմանները։ Գյուղական շրջաններում նույնպես հնարավորություն ստեղծվեց շինարարական աշխատանքներ ծավալել։ Գյուղերում նախկին հողաշեն տների փոխարեն կառուցվում էին նոր քարե առանձնատներ։ Բարելավվեցին բնակչության կենցաղային պայմանները։ 

Հանրապետության մի շարք շրջաններում աշխատանքը սեզոնային բնույթ էր կրում (աշխատանքով ապահովված էին տարվա որոշ ամիսներին), ուստի միջոցներ վաստակելու համար տարեկան շուրջ 20 հազար մարդ արտագնա աշխատանքի էին մեկնում Ռուսաստան և այլ հանրապետություններ։

Հանրապետության բնակչության սոցիալական ապահովության ոլորտում բազմաթիվ դժվարություններ էին առաջացել, որոնց հետևանքով աստիճանաբար իջնում էր նրա կենսամակարդակը։